Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ավելորդ շարժումներ չենք անելու

Ավելորդ շարժումներ չենք անելու
05.09.2013 | 11:06

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Մաքսային միությանը Հայաստանի անդամության հայտը բոլորովին անակնկալ չի համարում, նա կարծում է, որ Հայաստանը ընդամենը իր իրական քաղաքական ու տնտեսական անկախության համար պայքարի նոր փուլ է մտնում, որտեղ բոլորս բավականին փորձ ենք ձեռք բերել և ավելորդ շարժումներ չենք անելու, այլ` միայն նպատակային ու արդյունքներ տվող: Իսկ «Ի՞նչ ունենք սեպտեմբերի սկզբին իբրև քաղաքական կյանքի ելակետ» հարցին նա պատասխանեց.

-Ունենք հայտարարություն, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային, հետո նաև Եվրասիական միությանը, բայց այդ ցանկությունը կարող է մնալ ձևական, քանի դեռ կայացած չեն միությունները: ԵՄ պաշտոնյաներն արդեն արձագանքեցին, որ Հայաստանը չի կարող երկու միությունների անդամության հավակնություններ ունենալ, բայց դուռը փակված չէ, պատրաստ են շարունակելու քննարկումները: Սա, իհարկե, քաղաքավարական ժեստ էր, որովհետև եթե ասոցացման համաձայնագիրը Սերժ Սարգսյանը չի ստորագրում, իսկ նա արդեն իր ընտրությունն արել է, ուրեմն արևմտյան աշխարհի ավանսով տված վստահությունը մերժում է, ամբողջությամբ տեղափոխվում է այլ բևեռ, վերջանում է թե՛ խաղը, թե՛ կոմպլեմենտարությունը:
-Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը:
-Կարող եմ ասել` ի՞նչ է անելու «Հանրապետություն» կուսակցությունը: Առաջիկայում սկսում ենք խորհրդակցություններ այն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական գործիչների հետ, ովքեր Հայաստանի զարգացումը տեսնում են եվրոպական չափանիշների համաձայն: Այն ընդդիմադիր ուժերը, որ կհամախմբվեն եվրաինտեգրման գաղափարի շուրջը, կունենան արտաքին քաղաքական աջակցություն: Եթե ունենան նաև հասարակական աջակցություն, կարող են լուրջ մարտահրավեր նետել գործող իշխանությանը: Վստահ եմ, որ այդ դեպքում կրակոցներով խնդիրներ չեն լուծվի: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ ավարտվեց:

Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 6-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ